Toyota Camry 2090

այս մեքենան ներկա պահին գտնվում է ԱՄՆում, և...

slider

Kia Kia Kia Kia 2090

այս մեքենան ներկա պահին գտնվում է Չինաստանում, և...

slider

Lamborgini super car

այս մեքենան ներկա պահին գտնվում է Կանադայում, և...

slider

Մեր մասին



«Հայ ավտոներկրողների միավորում» ՀԿ-ն գրանցվել է 20.10.2010 թվականին:

Հասարակական կազմակերպության անհրաժեշտությունը այդ տարիներին պայվանավորված է նրանով, որ պետությունը ընդունեց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքը, որով ամեն երկրորդ ավտոմեքենան դիտվում էր ապօրինի ձեռնարկատիրություն, առգրավվում էր գույքը և ավտոմեքենայի շուկայական գնի 50 տոկոսի չափով տուգանում էին քաղաքացիներին: Այդ անմարդկային ճնշումների պատճառով հարյուրավոր մարդկանց հասցրեցին առողջական, հոգեբանական սթրեսների, չէին խնայում անգամ թոշակառուներին:

Նրանցից էր թոշակառու Կամո Մարությանը, ով սրտի կաթված էր ստացել հենց հարկային մարմիններում և տեղափոխվել հիվանդանոց: Առողջության վերականգնամ նպատակով ծախսելով 20.000 դոլար:Պատճառը երեք ավտոմեքենաների ներմուծումն էր ԱՄՆ-ից ՀՀ, որի տուգանքը կազմել էր 5.000.000 դրամ:

Այդուհանդերձ համախբված պայքարը և կենտրոնացումը ավտոներկրողներին հասարակական կազմակերպության շուրջ, տվեց իր դրական արդյունքը:

Օրենքը փոխվեց և ավտոներկրողները դրանից հետո տուգանվում էին 20.000 դրամի վարչական ակտով, իրավունք ունեցան ներմուծել իրենց անունով անսահմանափակ թվի մեքենաներ, ու ներկայացնում էին դրա համար միայն ֆիզ. անձերի համար ընդունված նոր ԱԱՀ-ի հաշվետվությունը:

Իրավիճակը լարվեց ևս մեկ անգամ 2018 թվականին, երբ ընդունվեց եկամտային հարկի մասին նոր օրենքը, այս անգամ էլ, էլ ավելի նոր բարդություններով ավտոներկրողների համար՝ 20 տոկոս դրույքաչափով ամեն մեքենայի վաճառքի գնից:

Բազմաթիվ ակցիաների միջոցով միայն կարողացանք ավտոներկրողների եկամտային հարկերի պարտքերը կասեցնել, ընդունելով նոր օրինագիծ շրջանառության 20 տոկոսը նվազեցնելով մինչև 1 տոկոսի չափով:

avtonerkrox.am & avtoimport.am կայքերի միջոցով, ցանկություն ունենքավտոմեքենաների վաճառքի բարձր որակյալ սպասարկում իրականացնել: